Ճամփորդապատում դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ🛣️

Ողջույն, ես Արամ Ղազազյանն եմ։ Ես 9 տարեկան եմ։Այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Ուրբաթ օրը` փետրվարի 23-ին գնացել էինք Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երբ մտանք ներս, շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Ես հիշեցի, որ երրորրդ դասարանում ևս գնացել էի այդ պատկերասրահ։ Շատ մեծ էր սրահը և գեղեցիկ։ Մենք տեսանք Հովհաննես Այվազովսկու նկարները և շատ այլ հետաքրքիր նկարներ։ Ինձ ամենաշատը դուր եկավ փոքր Հովհաննես Այվազովսկու արձան։ Այնտեղ մեզ համար Դավիթի մայրիկը դաշնամուր նվագեց։ Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր։ Պատկերասրահում իսկական, ավանդական հարսանիքի հանդիպեցինք։ Շատ սիրուն օր ունեցանք։

Ճամփորդապատում

Ողջույն, Ես Արամ Ղազազյանն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային

դպրոցում, 4.1 դասարանում։

Այսօր Գնացինք սահադաշտ ընկեր Լենայի, Ընկեր Անահիտի և ընկեր Ջուլլիի հետ: Շատ հավես էր: Ես շատ լավ էի սահում։ Մի քանի անգամ ընկել էի, բայց ցավ չզգացի: Ինձ ընկեր Լյովան է սովորացրել շատ լավ սահել։ Հետո հետ եկանք դպրոց։

Բջնու բերդ

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

3

Ճամփորդապատում

Այսօր մենք գնացել էինք <<Փոքրիկ Էյնշտեյն>> թանգարան։ Այնտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր էր , և այնտեղ մեզ լիքը խաղեր ցույց տվեցին։ Ինտերակտիվ խաղերից Ինձ շատ դուր եկավ հեծանիվը : Այնտեղ շատ հավես էր։ Ֆիզիկայի օրենքներով այնպիսի հետաքրքիր բաներ էին պատրաստած, որ մենք մտածում էինք մի հրաշք հեքիաթի մեջ ենք հայտնվել: Ես շատ կուզեմ, որ մեր ուսուցիչները մեզ էլի այդպիսի հետաքրքիր վայրեր տանեն: