Ճամփորդապատում դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ🛣️

Ողջույն, ես Արամ Ղազազյանն եմ։ Ես 9 տարեկան եմ։Այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Ուրբաթ օրը` փետրվարի 23-ին գնացել էինք Հայաստանի ազգային պատկերասրահ։ Երբ մտանք ներս, շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Ես հիշեցի, որ երրորրդ դասարանում ևս գնացել էի այդ պատկերասրահ։ Շատ մեծ էր սրահը և գեղեցիկ։ Մենք տեսանք Հովհաննես Այվազովսկու նկարները և շատ այլ հետաքրքիր նկարներ։ Ինձ ամենաշատը դուր եկավ փոքր Հովհաննես Այվազովսկու արձան։ Այնտեղ մեզ համար Դավիթի մայրիկը դաշնամուր նվագեց։ Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր։ Պատկերասրահում իսկական, ավանդական հարսանիքի հանդիպեցինք։ Շատ սիրուն օր ունեցանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *