April fleshmob

Անուն ազգանուն Էլ․ հասցե

Aram Ghazazyan aram-ghazazyan@mskh.am

Դասարան, դպրոցի անուն*

South school 4.1 class

Քաղաք, գյուղ, երկիր *

Yerevan, Armenia

Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար*

առկա

հեռավար

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:

Օրինակ՝   Last year I couldn’t dance well but I can dance well now.

Last year I didn’t play chess but this year I play chess with my friends. 

Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.

Option 1

Անցյալ տարի ես չգիտեի անգլերեն, բայց հիմա խոսում եմ անգլերեն իմ ընկերների հետ։

Last year i didnt know English, But now i speak english with my friends.

Անցյալ տարի իմ քուրիկը չէր կարողանում նկարել, իսկ այս տարի նա կարողանում է լավ նկարել։ 

Last year my sister didnt know how to draw, but this year she draws good.

Անցյալ տարի ես չէի օգնում մայրիկիս, բայց այս տարի օգնում եմ նրան։

Last year i didnt help my mom, but this year i help her.

Անցյալ տարի հայրիկս չուներ ավտոմեքենա, բայց այս տարի ունի։

Last year my dad didnt have a car, but this year he has one.

Բառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ և ստացեք նախադասություններ՝

Option 1

Do/at your English lesson/ you / speak English/?

Do you speak English at your English lesson?

What, yesterday, he, do, did ?

What did he do yesterday?

Are/ listening to/ you/ music/ now/?

Are you listening to music now?

usually/ have/ at 5 o’clock in the afternoon/ We/ tea/

We usually have tea at 5 o’clock in the afternoon

she/ swim/ Does/ well/ ?

Does she swim well?

Գրեք մի փոքրիկ պատում ձեր օրվա  մասին: Վերնագրեք այսպես՝ My Day

Today was good and normal.

Մաթեմատիկա 18․04

                                                Նույն համարիչով կոտորակների համեմատում

Նույն համարիչով կոտորակներից մեծ է այն կոտարակը, որի հայտարարը ավելիփոքր է։

Օրինակ՝

 1/7 < 1/3

902.

903.

Ա․ Աճման կարգով

143, 142, 24, 16, 14, 9

Բ․ նվազման կարգով

220, 216, 16, 12, 9, 8

904.

Համաշխարհային օվկիանոս

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 1718-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմութ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության արշավախմբի համար[2]։

Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (18561940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտական և խոր ուսումնասիրություն։ Ձայնատեղորոշման մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։

English

19.

  1. There are many pencils on the desk.
  2. There isnt much coffee in the cup.
  3. How many pupils are there in your class?
  4. How much is your new dress?
  5. How much time have you got to write all exercises?

20.

Buy two (loafs/loaves) of bread.

Who is the (man/men) standing at the window?

How many (box/boxes) of sweets do you want to buy?

Are there (wolf/wolves) in that forest?
There is a (policeman/policemen) in the street.

This (blouse/blouses) is small.

Do you always brush your (tooth/teeth)?

21.
1. This room is Larger than your room.

Large

larger

the largest

That dress is the nicest in this shop.

nice

nicer

the nicest

This blouse is smaller than the pink one.

small

smaller

the smallest

This is the funniest story in the book.

funny

funnier

the funniest

the brown box is bigger than the blue box.

big

bigger

the biggest

February is the shortest month of the year.

short

shorter

the shortest

Մաթեմատիկա 15.04

860․

Ա․35-ի 1/7 մասը

35:7=5

5:1=5

426-ի 1/6 մասը

426:6=71

71:1=71

Բ․ 162-ի 1/9 մասը

162:9=18

18:1=18

2000-ի 1/10 մասը

2000:10=200

200:1=200

861.

Ա․245 կգ-ի 1/5 մասը

245:5=49

49:1=49

420 դրամի 1/6 մաս

420:6=70

70:1=70

Բ․ 18ժ-ի 1/3 մասը

18:3=6

6:1=6

360 լ-ի 1/12 մասը

360:12=30

30:1=30

Գ․510 մ-ի 1/17 մասը

510:17=30

30:1=30

480 կմ-ի 1/16 մասը

480:16=210

210:1=210

862.

800:5=160

Պատ.՝ 160 գ

Առաջադրանքների փաթեթ


Ածական
Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույնածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր-գեղեցիկ, սիրելի, աշխատասեր, ավագ
եղբայր-չարաճճի, կրտսեր, գեղեցիկ, համովիկ, քաղցրասեր
Մայր-սիրելի, աշխատասեր, մաքրասեր, օգնող, թիթիզ
Հայր-Ուժեղ, ուշադիր, բարի, հոգատար
Տատիկ-սիրելի, խոհարար, աշխատասեր

Պապիկ-իմաստուն, բարի, աշխատասեր

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Անսիրտ,վախկոտ, քարոտ, մայրաբար, արևային, երկնային, փայտե, լեռնային, փողոցային, երկաթյա, օդային, ծաղկային, եղբայրաբար, ոսկյա, արծաթե, ծովային, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկագինպահանջ
խիստ-խստապահանջառատ
սաղարթախիտգին
հորդառատխիտ
աստղազարդտերև
փուշ-փշատերևզարդ
քաղցրահամվազ (ք)
արագավազհամ
գիրկ-գրկաբացբաց
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհերվարպետ
սրատեսկրակ
թեժծերունի
սլացիկարծիվ
հմուտբարդի
հորդանձրև
վարարկատակ
մեղմգետ
սրամիտհովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

ային —դաշտ, հարավ, անկյուն, հանքային

— ոտ –ժանգ, փշոտ, կրակ

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –գույն, վտանգ, ահ, խորհրդավոր, գլխավոր,

— եղ –հանճարեղ, ահ, համեղ, ուժեղ , շքեղ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –տոնական, ժողովրդական, վճռական

-ալի –զարմանք, հրաշալի, հուսալի,

-ուն –նախչուն, փայլուն, փխրուն

  1. Նախադասությունները կարդա՛ ևպարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենիցբառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Ավելի երկար, ամենից երկար

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

խոշոր թռչուններ, արքայական պինգվին, ավելի խոշոր, ամենից խոշոր, կայսերական պինգվին:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Աղի ջրեր, բևեռային շրջաններ, պակաս աղի, ամենից քիչ, ամենից շատ

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ածականները համեմատվում են Ա Բ Գ տարբերակներում:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ- ամենից վատ, վատագույն
Գեղեցկագույն- ամենից գեղեցիկ, գեղեցկագույն
բարձրագույն-ամենից բարձր, ամենաբարձր

ամենաազնիվ- ամենից ազնիվ, ազնվագույն
ամենից հզոր-ամենահզոր, հզորագույն

ամենից ահեղ- ամենաահեղ, ահեղագույն
համեստագույն- ամենից համեստ, ամենահամեստ
ամենահին-ամենից հին, հնագույն

Ամենից ծանր-ավելիծանր- ծանրագույն

ամենալուրջ- ավելի լուրջ, լրջագույն

ամենից խոշոր- ամենախոշոր, խոշորագույն

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրվածածականներըՏրված ու ստացվածտեքստերը համեմատի՛ր (ածականներըխոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Անմատչելի լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես մշուշի վրա են կախված: Ձգվում է անուշահմ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը գեղատեսիլ լեռնային լճերով հարուստ է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի, գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝ՀովհաննեսԹումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականներըվերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականներըպատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 գնդապետ գունդ
 եգիպտացի եգիպտացորեն
 թզուկ թիզ
 կառապան կառք
 վաճառական վաճաձասեղան
 ուղևոր ուղի
 հնդիկ
վիրաբույժ
դերձակ
հացթուխ
խոհարար
լրագրող
հետախույզ
 հնդկահավ
վերելք
հացահատիկ
խոհանոց
լուր
լրագիր
հետք
օձ
օձիք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –նավակ

Ռազմական նավ –ռազմանավ

Նավի հրամանատար –նավապետ

Մարդ, որը վարում է նավը –նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ –նավաստիներ

Նավերի հանգստավայր –նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

օդ-օդաչու, օդանավ
տոմս-տոմսավաճառ, տոմսարկղ
ժամ- ժամապահ, ժամացույց
փոստ-փոստատար, փոստարկղ
լող- լողորդ, լողազգեստ
քաղաք-քաղաքացի, մայրաքաղաք

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մանկիկ, մայր զավակ, որդի
Ի՞նչ-մանկություն, գագաթ, առյուծ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափհարձակում
ավարտտառապանք
գրոհբույր
տանջանքահ
հոտվճիռ
որոշումվերջ
բողոքհամբավ
ցավգանգատ
հռչակկսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
երշիկերազ
հյուսհույս
վերարկուկասկած
հացպատիվ
քարճաշակ
թմբուկկարոտ
արձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբօգուտ
հարգանքներում
վնասխավար
հաղթահարելվերջ
լույսպարտություն
պատիժարհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

Վարդուհի, Արագած, Երևան, Հովհաննես Թումանյան

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։

Տիգրան Մեծ, Հովհաննես Թումանյան, Կոնգո, Մխիթար Սեբաստացի, Հովհաննես Այվազովսկի

Թագավոր, մայրիկ, գիրք, ընտանիք, սեղան

  1. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

Նարինջ, գիրք, գնդակ, հեռախոս, բաժակ, ռոբոտ, տոպրակ, շիշ, պահարան, թեյնիկ:
Մայրիկ, հայրիկ, ուսուցիչ, բժիշկ, խոհարար, ոստիկան, օդաչու, պապիկ, տատիկ, եղբայր

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –Վանաձոր, Երևան, Հրազդան, Կապան, Դիլիջան, Գյումրի

Գրող –Աղայան, Թումանյան, Խնկոյան,

Մարզ –Սյունիք, Կոտայք, Տավուշ,

Գետ —Արաքս, Դեբեդ, Աղստև, Հրազդան, Որոպան, Արփա,

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

շող-Շողիկ
գառ-Գառնիկ
թագ-Թագուհի
նազ-Նազիկ
վարս-Վարսիկ
վարդ-Վարդուհի
սաթ-Սաթենիկ
լուսին-Լուսինե
խաչ-Խաչիկթ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Արփին շատ է սիրում խաղալ տիկնիկներով:

Առավոտյան արփին շողում էր երկնքում:
Վահանը, Նարեկը և Դավիթը լավ ընկերներ են:
Զինվորները վերցրեցին վահանները և գնացին մարտի:

Աղավնին և Լիլիթը խաղում էին բակում:
Մեր բակում կան շատ աղավնիներ:
Մանուկը լավ պարուկ էր:
Հունիսի 1-ը մանուկների տոնն է:

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչհարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է երկամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կինմիավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվչունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

Պարան-պարաններ
Սեղան-սեղաններ
Սիրտ-սրտեր
Շուն-շներ
Գիրք-գրքեր
Դասարան-դասարաններ

Գետ-գետեր
Բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

Մարդիկ-իկ
Հանելուկներ-ներ
Մատներ-ներ
կապիկններ-ներ
Ժամացույցներ-ներ
Կաշիներ-ներ
Լարեր-եր
պատուհաններ-ներ
Նախագահներ-ներ

տնակներ-ներ
հոգիներ-ներ

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-Դաս, լուր, քար, վագր, հուշ, մազ, փայտեր, աչք

ներ-ով վերջացողներ-գրիչ, տղա, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզու, կակաչ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –տառեր

Գառ –գառներ

Գառնուկ –գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռնեւ

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոցներ

հարս –հարսներ

խոտ –խոտեր

ոտք –ոտքեր

մուկ –մկներ

ձուկ –ձկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արատներ

թոռ –թոռներ

աթոռ –աթոռներ

դուռ –դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

Երկինք, ծերունի, տուն, քույր, տարի, առու, խումբ, սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն, մանկություն, տեր, շարժում, թուփ

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգում) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուրից) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներին):

19․ Փակագծում գրված բառըհամապատասխանեցրունախադասությանը։

Արագած ( լեռը) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավորի) անունով։

Արագածի ( լանջերով) հոսում են սառնորակ աղբյուրներ։

English

  1. How much/ how many trees can you see?
  2. How much/many money have you got?
  3. How much / how many eggs are there in the fridge?
    4. How much / how many biscuits do you want?
    5. How much /how many bread have we got?
    6.How much/how many milk is there in the carton?
    7.How much /how many boys are in your class?
    8. How much/ how many glasses are on the table?
    9.How much / how many butter is there?
    How much/ how many books has he got?

How much milk is there? 3 cartons

How many oranges are there? 3 oranges

How much bread is there? 2 loaves

how much meat is there? 3 kilos of meat

How many bananas are there? 3 bananas

How many coffees are there? a can of coffee

How many tomatoes are there? 4 tomatoes

How many biscuits are there? 2 biscuits

How much sugar is there? a carton of sugar

How many potatoes are there? 3 potatoes

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Շինել-կառուցել

Շյուղ-ճյուղ

սնուցած-կերակրած

Արյունարբու-կատաղած

Հափշտակել-գողանալ

  1. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

Շինում-կառուցել

Շյուղ-ճյուղ

Այժմ-հիմա

Կրկին-նորից

Հափշտակեց-գողացավ

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Տխուր ծիծեռնակը

  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Հերոսը ծիծեռնակն էր։

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Ծիծեռնակը տխուր էր, աշխատասեր, ստեղծող, իմաստուն։

  1. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Չնայած ծիծեռնակը կորցրել էր իր բույնը և ձագուկներին ՝ այնուամենայնիվ նա փորձում էր կառուցել նոր բույն, դիմավորել նոր գարուններ։

  1. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Սա բանաստեղծության ամենատխուր հատվածն է։

  1. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Մի ծիծեռնակ, որը կորցրել էր իր բույնը և ձագուկներին, նորից բույն էր շինում, նա մտածում էր իր ձագուկների մասին։

  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև նա հիշում էր իր բույնը և փոքրիկ ձագուկներին։

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեեռնակները շատ գեղեցիկ թռչուններ են և համարվում են գարնան ավետաբեր։ Նրանք շատ նման են մարդկանց։ Ծիծեռնակներն ունեն մկրատաձև պոչիկ։

  1. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  1. վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  2. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  3. Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  4. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  5. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  6. Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  7. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
  8. Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան 5  տեսակներ  օրինակ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
  1. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Այս երկու ծիծեռնակների ձագուկներին էլ թշնամին կերել էր։ Նրանք տխուր էին։ Երկու ծիծեռնակներն է մայր էին։

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարմաhն արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում

Մայրցամաքներ

Եվրասիա
Եվրասիան աշխարհի առաջին մայրցամաքն է։ Ամենամեծ մայրցամաքն է, որովհետև Եվրոպան և Ասիան կպցրած կլինի Եվրասիա։ Գետերը թափվում են Հնդկական օվկիանոսն է, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Ամենաբարձր գագաթը Ջոմոլունգման/Եվերեստն է, որը 8848 մ է։ Կղզին Արաբական թերակղզին է։ Ամենախոշոր լիճը Կապսից ծովը և ամենախորը Բայկալն է։

Աֆրիկա

Աֆրիկայի մեծությունը 30 մլ է և աշխարհի երկրորդ մայրցամաքն է։ Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը, 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայում կա ամենամեծ գագաթը, որը կոչվում է Կիլիմանջարոն է, որը 5895 մ բարձրությամբ է։ Աֆրիկայի գետերն են Կոնգոն, Նիգերը, Օրանժը և Վիկտորյա ջրվեժը։ Աֆրիկայում կա շատ կենդաննիներ

Հյուսիսային և Հարավային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան 3-րդ և 4-րդ մայրցամաքն է։ Կան գեղեցիկ զբոսնելու տեղեր։ Հյուսիսային Ամերիկան ունի 580 միլիոն բնակչություն, մինչդեռ Հարավային Ամերիկան ունի 429 միլիոն բնակչություն: Կա արձան, որը կոչվում է Լիբերտի արձան։ Մարդիկ շատ են այս երկու մայրցամաքներում։

Անտարկտիդա

Դա է, աշխարհի ամենացուրտ մայրցամաքը և 5-րդն է, որը Անտարկտիդան է։ Անտարկտիդայում միայն ձյուն, սառցադաշտեր և կենդանիներ կան։ Անտարկդիտայում Ամառը քիչ է և ձմեռը շատ։ Ամտարկտիդայի կենդանիները 2 տեսակ են, արջեր և պինգվիններ։ Պինգվինները սիրում են ձուկ ուտել սառը գետից։

Ավստրալիա

Այս մայրցամաքներից վերջինը, Ավստրալիան։ Ավստրալիայի բնակչությունը 27մլ է։ Ավստրալիայում կան շատ կենդանիներ, բայց ամենաշատը սարդերն և կենգուրուներն են։ Ավստրալիայում նաև մի քանի սարդ մարդկանց տներում կան։