Գիտելիքների ստուգման թեստ 6

1․ Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

2304

2043

2034

2403

2․ Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

60

11760

826

854

3․ Քանի՞ հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

3

6

61

36

4․ Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

6

7

8

9

5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ  *56մ

9

8

7

6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ 12 րոպեն րոպեներով:

72ր

212ր

132ր

24ր

7․ Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

24սմ

56սմ

112սմ

896սմ

8․ Նշի´ր այն գծապատկերը, որի  2/8  մասը ներկված է:  

Подпись отсутствует

1

2

3

4

9․ Ո՞ր դատողությունն է սխալ:

1) Երկու կենտ թվերի գումարը զույգ է:

2) Երկու զույգ թվերի գումարը զույգ է:

3) Զույգ թվի և կենտ թվի գումարը զույգ է:

4) Կենտ թվին նախորդող թիվը զույգ է:

10․ Կտրեցին 18մետր երկարությամբ մետաղալարի 1/6 մասը: Քանի՞ մետր մետաղալար  մնաց:

1) 108մ

2) 15մ

3) 12մ

4) 3մ

11․ Տրամագրի միջոցով տրված են  աշակերտների քանակը ըստ դասարանների: Օգտվելով տրամագրում բերված տվյալներից` հաշվի´ր, ամենաշատ և ամենաքիչ           աշակերտ ունեցող դասարանների աշակերտների թվաքանակի տարբերությունը:

Подпись отсутствует

Պատ․՝ III, I

12․ Հաշվի´ր 7, 2, 0, 4 թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

7420, 2047

13․ Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:          260 * 260  * 120= 400

 260+260-120= 400

14․ Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:

Պատ․՝ 500

15․ Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 1, 4, 5, 9, 14,  …….:

Պատ․՝ 15, 19

16․ Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 210 մ է, իսկ լայնությունը կազմում է երկարության 5/7 մասը:  Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

210:7=30

30×5=150

17․ 480կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժամ հետո: Առաջինը գնում  էր 60կմ/ժ արագությամբ: Որոշի´ր երկրորդ մեքենայի արագությունը:

480:60=8

18․ Լրացուցիչ։  Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

19․ Լրացուցիչ։ Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

111×2=222

20․ Լրացուցիչ։ Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

4գրիչx390=1560

5մատիտx390=1950

2գրիչx180=360

2մատիտx180=3600

Կենդանիների պոչը

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը:

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝ նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:

Պոչերի գործառույթները ներառում են հավասարակշռություն, պաշտպանություն, նավարկություն, ընկերակցություն, ջերմություն կամ սնուցում, որպես զուգավորման ծեսերի մի մաս, ինչպես նաև տարածք նշելը: Հավասարակշռության համար.

2. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն ըստ պոչի:

Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝

· արագ վազել,

· ազատվել թշնամիներից,

· ձմռան ցրտին տաքանալ,

· պոչով կախվել ճյուղերից ու թաթերով բանան պոկել:

4. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:

Աղվեսն է խափում

5. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին:

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:

Ես սովորեցի, որ ձիերն ու կովերը պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Անհնար-հնարավոր

ուրախություն-տխրություն

ներքև-վերև

ցուրտ-շոգ

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Կենդանիներ, կովեր

9. Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ, խաբել, բառերի հոմանիշները:

պոչատ-անպոչ

ճերմակ-սպիտակ

փափուկ-կակուղ

խաբել-ստել

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ

· գործողություն