Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Շինել-կառուցել

Շյուղ-ճյուղ

սնուցած-կերակրած

Արյունարբու-կատաղած

Հափշտակել-գողանալ

  1. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

Շինում-կառուցել

Շյուղ-ճյուղ

Այժմ-հիմա

Կրկին-նորից

Հափշտակեց-գողացավ

  1. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Տխուր ծիծեռնակը

  1. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Հերոսը ծիծեռնակն էր։

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Ծիծեռնակը տխուր էր, աշխատասեր, ստեղծող, իմաստուն։

  1. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Չնայած ծիծեռնակը կորցրել էր իր բույնը և ձագուկներին ՝ այնուամենայնիվ նա փորձում էր կառուցել նոր բույն, դիմավորել նոր գարուններ։

  1. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Սա բանաստեղծության ամենատխուր հատվածն է։

  1. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Մի ծիծեռնակ, որը կորցրել էր իր բույնը և ձագուկներին, նորից բույն էր շինում, նա մտածում էր իր ձագուկների մասին։

  1. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև նա հիշում էր իր բույնը և փոքրիկ ձագուկներին։

  1. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:

Ծիծեեռնակները շատ գեղեցիկ թռչուններ են և համարվում են գարնան ավետաբեր։ Նրանք շատ նման են մարդկանց։ Ծիծեռնակներն ունեն մկրատաձև պոչիկ։

  1. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  1. վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  2. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  3. Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  4. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  5. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  6. Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  7. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
  8. Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան 5  տեսակներ  օրինակ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
  1. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Այս երկու ծիծեռնակների ձագուկներին էլ թշնամին կերել էր։ Նրանք տխուր էին։ Երկու ծիծեռնակներն է մայր էին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *