Խոսող ձուկը

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի

շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքնու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկաննու միտք անում.

– Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նմանծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թեչէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

– Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։

Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողնինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմտանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանցհետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատարա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

– Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ուխաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

– Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքնառնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չեսէս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

– Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկվերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջըմի գեղեցիկ կով։

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չիիմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան

ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։

Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս

պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։Համաձայն ե՞ս։

– Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էսերեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից միդուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

– Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեքտարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ

պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

– Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա…

հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էրկացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։099

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞քընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։

Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուցետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմիժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմիմեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանստվեք։ – Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդներըքարացած։

– Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ուգնում է դեպի դուռը։

– Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։

– Որտեղի՞ց ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

– Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

– Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն նապաստակը ձագ է։

– Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

– Ուրեմն մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն խուլ է։

– Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված.զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի,սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետնէլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնաիր ճանապարհը։

– Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը,ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

– Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե

իմանանք, թե ում ենք օրհնելու…

– Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքըդու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Շալակատար-բանվոր, բեռնակիր-շալակատար, բաց ու խուպ-բաց ու փակ, սաստիկ-ուժեղ, տարակուսած-իրար խառնված, հառաչել-հոգոց հանել, զարհուրելի-սարսափելի, շվաք-ստվեր, քուրք-վերարկու, տրեխ-կոշիկ, ուռկան-ձուկ բռնելու ցանց, ցամաքած-չորացած, ախմախ-հիմար, տարակուսած-հուսահատված։

2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:

ձկնորս-չար

շալակատար-բարի

աղքատի կինը-բարի

հրեշ-խորամանկ

Խոսող ձուկ-խելացի, հրաշագործ

3 Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին:

– Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։

Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողնինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմտանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանցհետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատարա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

4. Ինչպիսի՞ն էր ձուկը:

Ձուկը բարի էր, խղճով էր, գնահատող էր, խելացի էր, համարձակ էր, հրաշագործ էր,

5. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:

Շալակատարը բարի էր, միամիտ էր, աղքատ էր, աշխատասեր էր, հյուրասեր էր, խղճով էր, անճար էր,

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից 18․11

Թեմա՝ Տվյալների հավաքագրում

                                                          Գնացուցակ 
Մատիտ20 դրամ
Գրիչ60դրամ
Տետր40դրամ
Օրագիր320 դրամ

Օգտվելով գնացուցակում բերված տվյալներից՝ հաշվի՛ր, թե որքան պետք  է վճարել յուրաքանչյուր հավաքածուի համար;

Ա) 5 մատիտ, 2 գրիչ, 2 տետր, 1 օրագիր

Լուծում՝ (5×20)+(2×60)+(2×40)+320=100+120+80+320=620

Բ) 7 մատիտ, 4 գրիչ, 3 տետր, 1 օրագիր

Լուծում՝

(7×20)+(4×60)+(3×40)+320=140+240+120+320=820

Գ) 6 մատիտ, 7 տետր, 1 օրագիր

Լուծում՝

(6×20)+(7×40)+320=120+140+320=580

Դ) 10 մատիտ, 3 գրիչ, 2 տետր

Լուծում՝

(10×20)+(3×60)+(2×40)=200+180+80=460

Խնդիր-դաս, սովորի՛ր խնդրի լուծման նպատակով կազմված հավասարությունները;

Աննան գնեց 10 ձու, որի համար վճարեց 500 դրամ; Սոնան գնեց 5 ձու և 1 օճառ; Որքա՞ն դրամ վճարեց Սոնան, եթե 1 օճառն արժե 200 դրամ;

Լուծում՝

500:10=50 (դրամ)

5×50=250 (դրամ)

250+200=450(դրամ)

Պատ.՝ 450 դրամ

Անին գնեց 6 ձու, որի համար վճարեց 360 դրամ, Սեդան գնեց 3 ձու և 1 հաց; Որքա՞ն դրամ վճարեց Սեդան, եթե 1 հացն արժե 220 դրամ;

Լուծում՝

 Անի6 ձու – 360 դ

Ս․3 ձու,1 հաց-?

360։6=60դ 1 ձու 

          3×60=180 դր

180+220=300

Պատ․՛ 300