Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:

օձիք-Հագուստի վզի մասի կտրվածքը

վնգստալ-Խղճալի ձայնով կաղկանձել (ցավից, քաղցից ևն):

հատուկենտ-Շատ սակավ, փոքրաթիվ, մի երկու, մի քանի:

  1. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:

բարձրացրեց-բարձ-րա-ցը-րեց

գրպանները-գըր-պան-նե-րը

վնգստալ-վըն-գըս-տալ

շրջադարձում-շըր-ջա-դար-ձում

խորքում-խոր-քում

շփեց-շը-փեց

թատրոն-թատ-րոն

ջարդել-ջար-դել

գրպան-գըր-պան

մղել-մը-ղել

Ցտեսություն — ցը-տե-սու-թյուն

  1. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:

Շատ բարի մարդ է, նա բակում տեսավ դրամապանակ, որի մեջ կար 10 ֆրանկ, նա իմացավ, որ դա նորմալ դրապանակ չի, այլ աղքատի դրապանակ էր: Նա ավելի շատ փող ավելացրեց այդ դրապանակի մեջ:

  1. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:

Որովհետև նա տեսավ, որ մեջը շատ քիչ փող էր:

  1. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:

Բարի կլինեի, դրապանակը կվերցնեի, այդ աղքաթին գտնել և տամ իրան:

  1. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:

Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,-

  1. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:

ելավ — 5 հնչյուն 4 տառ
գրպանները — 10 հնչյուն 9 տառ
որոշեց — 6 տառ 7 հնչյուն
եկեք — 4 տառ 5 հնչյուն
ետ — 3 հնչյուն 2 տառ
վնգստում — 9 հնչյուն 7 տառ
որովհետև — 10 հնչյուն 8 տառ

Հաշվետվություն սեպտեմբեր

Այս ամիս ծանոթացանք համակարգչի կառուցվածքի հետ և ուսումնասիրեցինքն համակարգչային մասերը:

Մենք գիտենք, երբ որ մի ֆայլ ենք պահպանում, գնում է համակարգչի մեջ:
Համակարգիչներին պետք է ուշադիր լինենք, որովհետև եթե ջուր թափվի համակարգչի վրա, կարող է մեջը գնալ և փչաալ:
Մենք երբ վերցնում ենք համակարգիչը, պետք է լսվ բռնել, որ չնգնի ջարդվի: Մենք նաև սովորել ենք BIOS-ի մասին: BIOS-ը (Basic input output system) համակարգչի ամենաստորին մակարդակի օպերացիոն համակարգն է, որը իրենից ներկայացնում է ծրագիր գրված վերածրագրավորվող միկրոսխեմաների վրա, որոնք գտնվում են մայրական պլատայի վրա:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ երկրորդ մակարդակ

Անուն
Արամ

Ազգանուն

Ղազազյան

Էլեկտրոնային հասցե
aram-ghazazyan@mskh.am

Դպրոց
*

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց -պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Քոլեջ

այլ

Դասարան
*

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Վեցերորդ

Հինգերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

այլ

Շաբաթվա ի՞նչ օր կլինի երկուշաբթի օրվանից 125 օր անց:
125:7=17, 8

2.Արամը  խանութից գնեց կարտոֆիլով և մսով 14 կարկանդակ և վճարեց 3200 դրամ: Քանի՞ կարտոֆիլով կարկանդակ  է գնել Արամը, եթե մսով կարկանդակն արժե 300 դրամ, իսկ կարտոֆիլովը՝  200 դրամ:

10×200=2000
4×300=1200
2000+1200=3200
Պատ․՝ 10 կարտոֆիլով և 4 մսով

3. Եվայենց դասարանում տղաները աղջիկներից երկու անգամ քիչ են։ Եվայի դասընկերուհիները 7-ով շատ են դասընկերներից: Քանի՞ սովորող կա Եվայենց դասարանում:

21 սովորող կա Եվայենց դասարանում։

4. Գտնել օրինաչափությունը և պարզել, թե ի՞նչ թիվ պետք է գրել դեղին վանդակում.

Անխորագիր պատկեր

16 վանդակ

5. Հետիոտնը որոշ  ժամանակում  անցավ 15կմ ճանապարհ: Որքա՞ն ճանապարհ կանցնի հեծանվորդը, եթե շարժվի հետիոտնից երկու անգամ արագ և գնա երեք անգամ ավելի երկար ժամանակ:
90 կմ

6. Առաջին հարկից մինչև երրորդ հարկ 36 աստիճան կա: Քանի՞ աստիճան կա առաջին հարկից մինչև վեցերորդ հարկ:
90

7.  1մ80սմ երկարությամբ պարանը Արամը  բաժանեց 3 մասի  այնպես, որ  երկրորդը    առաջինից   20սմ-ով ավելի երկար լինի, իսկ  երրորդը   առաջինից   40սմ-ով ավելի երկար լինի: Գտնե՛լ ստացված ամենաերկար մասի երկարությունը։
80

8. 1 լուցկու հատիկը տեղաշարժիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն: 

Անխորագիր պատկեր

5+3=8
6+3=9

9. Երևանից դեպի Թբիլիսի  ճանապարհին գնացքը ունենում է 1 կանգառ՝ 30 րոպե տևողութամբ։ Ընդհանուր առմամբ ճանապարհը տևում է յոթ  ու կես ժամ։ Պարզել՝ որքան ժամանակ է ծախսվել մինչև կանգառը և կանգառից հետո, եթե կանգառ հասնելու համար անհրաժեշտ է   1 ժամ ավելի ժամանակ։
4,3

10.  Անին Արշակին  առաջարկեց մտապահել որևէ եռանիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5 թվանշանը, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Անիին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
5000

Լեզվական աշխատանք

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն – մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի։ Կամ ՝գիտուն, որըգիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

Բարի-չար-մեկը, որին թվում է, թե ինքը այդքան էլ չար չե:
Լայն-նեղ- Երբ շորը շատ նեղ է, բայց մարդուն թվում է, թե այդքան էլ նեղ չե:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

ցերեկ-արև

գիշեր-լուսին

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամառ-շոգ
ձմեռ-ցուրտ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:

Սիրել-ատել
Տղան գդալող մաքրեց կաթի սերը և նոր խմեց:

Ընկերները աղջկան մաղթեցին առողջություն և մեծ սեր:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով  տարբեր բառերին:

Նույնիմաստ բառեր

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Ոչխարների հոտը փակել էր ճանապարհը

Սենյակից վատ հոտ էր գալիս:
Արի տղամարդիք գնացին պատերազմի:
Արի գնանք զբոսնենք:

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ) 

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ուգնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Անուն

Արամ

Ազգանուն

Ղազազյան

Էլեկտրոնային հասցե
aram-ghazazyan@mskh.am

Դպրոց
*

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց -պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Միջին դպրոց

Ավագ դպրոց

Քոլեջ

այլ

Դասարան
*

Առաջին

Երկրորդ

Երրորդ

Չորրորդ

Հինգերորդ

Վեցերորդ

Յոթերորդ

Ութերորդ

Իններորդ

Տասներորդ

Տասնմեկերորդ

Տասներկուերորդ

այլ

1․ Երեկ Հեղինեի ծննդյան օրն էր։ Վաղն ուրբաթ է լինելու։ Շաբաթվա ի՞նչ օր էր  Հեղինեի ծննդյան տարեդարձը։

Չորեքշաբթի

2․ Սեղանին դրված էր երկու նույնպիսի տուփ շոկոլադ։ Մի տուփում եղած շոկոլադների կեսը կերան։ Սեղանին մնաց 15 շոկոլադ։ Որքա՞ն շոկոլադ կա այդպիսի երեք տուփում։

30 շոկոլադ կա երեք տուփում։

3. Վրաստան մեկնելիս Մարիան  նստած   էր գնացքի վերջից հաշված երկրորդ վագոնում։ Գնացքն ուներ 11 վագոն։ Սկզբից հաշված ո՞րերորդ վագոնում էր  նստած   Մարիան։

10-րդ վագոն

4․ Աննան նկարեց 4 նկար։ Ամեն նկարում 2 ծաղիկ։ Ամեն ծաղկի վրա 3 թիթեռ։ Քանի՞ թիթեռ նկարեց Աննան։

4×2=8
8×3=24
Պատ․՝24

5.Աստիճաններով  տուն բարձրանալիս Հայկն ամեն քայլին երկու աստիճան էր անցնում։  Տասնմեկ քայլից նա տուն հասավ։ Քանի՞ աստիճան բարձրացավ Հայկը։
11×2=22
Պատ․՝22 աստիճան

6․ Հրաչյան, Ռոբերտը, Արեգը և Արփին իրար հետևից՝ մեկ շարքով քայլում էին դեպի լողավազան։ Առջևից գնում էր տղաներից մեկը, հետո գնում էր Հրաչյան, Արեգը գնում էր Արփիի հետևից։  Թվարկի՛ր լողավազան գնացողների հերթականությունը։

Արեգ, Արփի, Հրաչյա, Ռոբերտ

7․ Հենրին ուներ 48 մատիտ։ Նա իր մատիտները պետք է դասավորեր 10 տեղանոց տուփերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ այդպիսի տուփ պետք կլինի Հենրիին բոլոր մատիտները տեղավորելու համար։

Հենրի-48 մատիտ
48։10=4 ( 8 մն )
Պատ․՝ 4 տուփ և 1 տուփ

8․Երկու ընկեր  միասին կերան 17 պաղպաղակ: Մեկը մյուսից 5 պաղպաղակ շատ կերավ: Քանի՞ պաղպաղակ կերավ շատակերը:

17-5=12
12:2=6
5+6=11
Մյուս ընկեր=6

9․ Մայան ուներ դեղձ, խնձոր, սալոր և տանձ: Քանի՞ ձևով կարող է նա նշված մրգերից երեքով մրգային աղցան պատրաստել:

1-ին դեղձ, խնձոր, սալոր
2-րդ դեղձ, խնձոր, տանձ
Պատ․՝ 2-րդ ձևով

10. Դասարանում սովորողներից ամենամեծը ծնվել է հունվարին, ամենափոքրը՝ դեկտեմբերին։ Հայտնի է, որ փետրվարից մինչև նոյեմբեր ծնվել է 24 սովորող։  Քանի՞ սովորող կա դասարանում, եթե և՛ հունվարին, և՛ դեկտեմբերին ծնվել է մեկ սովորող։

1+1+24=26

Մայրենի տնային

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր ևուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ(նոր) աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր (նայիր) , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին (վերջին) մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ուհանգստացավ: (կանգնեց)

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

տալ – վերցնել: 

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

միշտ-հազվադեպ
Անարատ-կեղտոտ
ոչնցացնել-ստեղծել
արատավոր-Անարատ
բացահայտ-գաղտնի
թույլ-կամուր
վերջին-առաջին
համաձայնել-հրաժարվել

հանգստանալ-աշխատել
գտնել-կորցնել
երբեք-միշտ
հավաքել-թափել
աջ-ձախ
արթուն-քնած
քնած-արթուն
հրաժարվել-համաձայնվել
առաջին-վերջին
գաղտնի-բացահայտ
ամուր-թույլ
աշխատել-չաշխատել

ընդունել-մերժել
ստեղծել-ոչնչացնել
վատնել-կուտակել
մերժել-համաձայնվել
ձախ-աջ

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտտալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-օտար, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ- չմտածված, հիշել-մոռանալ
վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտալ-ողջունել, հյուսել-արձակել, թույլատրել-զրկել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-խոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել- դանդաղեցնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերիհականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. կանգնած  կենդանին անհետանում է նրանց աչքից:

Շարժվող-անշարժ

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչուններիհամար երկինքը լիքն է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհըոչ թե լուռ, այլ աղմուկի աշխարհ է:

լուռ-աղմուկ

աղմուկի-լուռ

59. Առածներն ընդգծված բառերի հատկանիշներով լրացրու´:

Անպտուղ ծառը կկտրեն, … Բերրի ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Մայրենի

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:

կատար-գլուխ
Աստվածաշունջ-սուրբ գիրք
կառուցել-շինել
ցանկանում են-ուզում են
զայրանում է- բարկանում է
սփովում են- ցրվում են

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց  միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգառավ:  

2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկըքարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ:4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգառավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված(զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրիցդուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշքդարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ուանվախ, մի ծառ էր կանգնել:

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներովՏրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ,անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: 
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

ճանապարհի եզրով-ճամփի կողքով

ընթանում են- գնում են

երանգով-գույն

կախված-

անվրդով-անտարբեր

ձուլվում է- խառնվում է

բլուր-սար

Ահա-հենց

տափարակ-տափակ է

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսությանվրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի,զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկոստմնացորդշյուղթափոնմառան, նկուղ, կասկածթերմացքնախատինքտարակույսպարսավանք, հանդիմանությունտարակուսանքշտեմարաներկմտությունթափթփուկշիվկշտամբանքճյուղավելցուկանարգանք:

Один-много


Задание 

Образуйте множественное число (հոգնակի թիվ)․ Задание выполнить в блоге!

 Г, К, Х, Ж, Ш, Ч, Щ 

мама, сад, шкаф, стол,  мальчик, журнал, рыба, фильм,  комната, диван, кабинет, класс, ресторан,  нота, ваза, игра,  ручка, книга, сумка, карандаш, телефон.

Мама-мамы

сад-сады

шкаф-шкафы

стол-столы

мальчик-мальчики

журнал-журналы

рыба-рыбы

фильм-фильмы

комната-комнаты

диван-диваны

кабинет-кабинеты

класс-классы

ресторан-рестораны

нота-ноты

ваза-вазы

игра-игры

ручка-ручки

книга-книги

сумка-сумки

карандаш-карандаши

телефон-телефоны

 Բաժանման հատկությունները 25.09

Թեմա՝ Բաժանման      հատկությունները

Տեսական մաս․

Եթե  երկու բնական թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է  մի բնական թվի, ապա նրանց  գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների  բաժանումից   ստացվող           քանորդների  գումարին։

Օրինակ՝

18 և 24 թվերից  յուրաքանչյուրը  բաժանվում  է 6-ի․

18։6=3, 24:6=4,    ուստի 6-ի բաժանվում է նաև նրանց գումարը՝ 18+24=42-ը․

42:6=7, ընդ որում 7=3+4

(18+24):6=18:6+24:6=3+4=7

  • Եթե  երկու   բնական   թվերից   որևէ  մեկը,  ենթադրենք՝ առաջինը, բաժանվում  է մի ուրիշ   բնական թվի, ապա նրանց   արտադրյալը  նույնպես  կբաժանվի  այդ   թվին, ընդ  որում  այդ   բաժանման   քանորդը   հավասար   կլինի առաջին   թվի  բաժանումից   ստացվող   քանորդի   և երկրորդ  թվի արտադրյալին։

Օրինակ՝     Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի  5-ի կբաժանվի  նաև   այդ   թվերի      արտադրյալը՝    15·8=120 թիվը՝

120:5=24,   ընդ որում ՝ 24=3·8

(15·8):5=3·8=24

Առաջադրանքներ

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=18:6+24:6=3+4=7, (18։6=3, 24:6=4)

21+28):7=3+4=7

(50+125):25=2+5=7

 (24+80):4=6+20=26

(16+24):4=4+6+10

(12+18):3=4+6=10

(160+32):4=40+8=48

(455+855):5=95+171=266

(324+664):4=81+166=247

(182+252):14=13+18=31

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=15:5·8=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(288·78):16=288:16+78:16=18+5=23

(1444·126):18=1444:18+126:18=80+7=87

(135·16):15=135:15+16:15=9+1=10

(35·22):11=35:11+22:11=3+2=5

(6·35):5=6:5+35:5=1+7=8

24·130):6=24:6×130=520

(4011·50):25=4011:25×50=8000

(42·12):7=42:7×12=72

(50·8):25=80:25×8=24