Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Փութ- պակասություն

բմբլի- փոքր, նուրբ, անտեսանելի, թռչունների նուրբ փետուր

չքավոր- չունևոր, թշվառ

խարիսխ- նավ կանգնացնելու հաստատուն միջոց, պատվանդան

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Եղանակը հրաշալի էր: Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում։

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր։

Եղանակը այսօր շատ հրաշալի էր։

Փոթորիկ բարձրացավ:

Կեսօրին ուժեղ քամուց փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդն ուրախացավ:

Հայ ժողովուրդը ուրախացավ հաղթանակից։

3. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ

Գյուղացիներ- գյուղացի

Ճյուղեր- ճյուղ

Ծառեր- ծառ

օվկիանոսներ- օվկիանոս

Ծովեր- ծով

Արկածներ- արկած

Ամպեր- ամպ

Բնակիչներ- բնակիչ

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞Ի՞նչԻ՞նչ է անում  
 մեծ նավ գնում էին
 ուժեղփոթորիկ բարձրացավ 
 հսկա ծառեր բարձրացել էին
 հարյուրավործառեր   բարձրացել էին
 հրաշալիեղանակ տաքացնում է

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

Թռչող կղզին

Լինում են, չեն լինում չորս տղաներ են լինում։ Այդ չորս տղաների անունը՝ Ջոն, Քիմ,Դոնալդ և Իլոն էր։

Մի օր նրանք ուտելիք էին ուզում ուտել, շատ սոված էին։ Նրանցից մեկն ասաց․

-Քիմ, ու՛ր ես գնում։

-Ուտելիք գտնեմ, ի՛նչ անեմ, Ջոն։

-Դու չգիտես, որ մեզանից հինգ հարյուր մետր հեռու է խանութը։ Մենք կղզու մոտ ենք ապրում,- հարցրեց Քիմը։

-Ես կկարողանամ, կլողամ դեպի ուտելիքների խանութը,-ասաց Ջոնը։

-Բայց ինչու՞ ես լողում, մենք կարող ենք մտնել թռչող կղզին ու թռչել ուր ուզենք։

-Դե ես գնացի կզի։

Ջոնը գնում է կղզի և խնդրում տիրոջը, որ նրանք միասին թռչեն քաղաքի մյուս կողմը։

նա ուտելիքները տարավ տվեց իր ընկերներին, նրանք կշտացան և ասեցին․

-Վայ, Ջոն, ես ինչ համով է․․․

-Եթե չլիներ <<Թռչող կղզին>> , մենք կմնայինք սոված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *