Մեղուների մասին

(տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով եւ ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, եւ ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից: մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների եւ թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

Պարս- Մեղուների խումբ

Առանձյակ- անհատ

Շառավիղ- երկարություն

2. Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Ես գիտեի, որ մեղուների խումբը կոչվում էր պարս։ Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է:

3. Ինչպե՞ս ենք անվանում մեղուների խմբին․

Մեղուների խմբին անվանում ենք պարս։

4. «Փեթակ» բառի տառերով նոր բառեր կազմի՛ր։

Կաթ, թեփ, փակ, ակ, ափ, թափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *