Տիգրանը պատրաստեց 10 ինքնաթիռ, իսկ Դավիթը՝ 2 անգամ ավելի շատ ինքնաթիռ պատրաստեց: Տղաներն իրենց պատրաստած ինքնաթիռներից 15-ը ներկեցին կապույտ, մնացածը՝ դեղին: Քանի՞ դեղին ինքնաթիռ ներկեցին տղաները:
Լուծում՝
10×2=20
20+10=30
30-15=15
Պատասխան՝ 15 ինքնաթիռ
Վարդուհին դաշտից քաղեց 17 կակաչ և 9-ով ավելի՝ նարգիզ: Հավաքած ծաղիկներից 23-ը Վարդուհին նվիրեց մայրիկին: Քանի՞ ծաղիկ մնաց Վարդուհու մոտ:
Լուծում՝
17+9=26 նարգիզ
26+17=43 ծաղիկ
43-23=20
Պատասխան՝20 ծաղիկ
Կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին:
- Տուփում կա 2 դեղին և 6 կանաչ գնդակ: Առանց նայելու տուփից վերցրին 2 գնդակ:
Ա. Հնարավո՞ր է արդյոք, որ վերցրած գնդակները նույն գույնի են:
Պատ.՝ այո
Բ. Քանի՞ գնդակ է հարկավոր վերցնել, որպեսզի գոնե 2 միևնույն գույնի գնդակ դուրս գա:
Պատ.՝3
Թվերը գրի՛ր տառերով:
500 – հինգ հարյուր
701 – յոթ հարյուր մեկ
810 – ութ հարյուր տաս
- – չորս հարյուր հիսունինը
Լրացրո՛ւ պակասող թվերը:
թիվը | հարյուրավոր | տասնավոր | միավոր |
782 | 7 | 8 | 2 |
341 | 3 | 4 | 1 |
704 | 7 | 0 | 4 |
290 | 2 | 9 | 0 |