13.09.2022 mayreni

                                Հ. Թումանյան, վարժ կարդալ։ 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ՝ Ազատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ, Կեղեւը՝ կապույտ։

Նրանից հետո աչքըս բաց արի

Մի փոքրիկ բնում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած, Նայում եմ դես-դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերեւից շինած, Մեր բունը՝ վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գնում, ՝ Բայց թե աշխարհքը ինչի՞ց Է շինած

Էլ չեմ հասկանում։

Բանաստեղծությունն ու առաջադրանքներն արտագրիր քո բլոգում, պատասխանի’ր հարցերին։ 

Բացատրական աշխատանք՝ 

Անփույթ – անհոգ, անտարբեր, անուշադիր, թափթփված

  1. Բանաստեղծությունը պատմի՛ր:

  2. Paint նկարչական ծրագրով նկարի՛ր բանաստեղծության քեզ դուր եկած քառատողը, նկարի մոտ գրի՛ր համապատասխան քառատողը։

  3. Քո կարծիքով՝ ինչի՞ց է շինված աշխարհը։ ծիտիկների

  4. Ինչպիսի՞ն կուզեիր, որ մեր քաղաքը լիներ։ գեղեցիկ և բարի և սիրուն;)

  5. Թռչունին նամակ գրի՛ր։ Չմոռանաս հասցեն գրել։ Նա ամենագեղեցիկ կենդանին է։