Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը
ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԵՐԸ
Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի:
Լեռնահովտային քամին
Բրիզը իր ուղղությունը փոխում է օրական երկու անգամ, իսկ մուսսոներն տարեկան երկու անգամ:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դեպի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություններում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ է կլիման:
Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
Աշխարհագրական լայնությունը:
Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին:
Ցամաքային կլիման է մեր բնակավայրին բնորոշ:
Հինական տպեր
Ծովային կլիման,ցամաքային կլիման, մուսսոնային կլիման, միջերկրածովային կլիմա:
Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ցամաքայինում շատ անձրև չի գալիս, իսկ ծովայինում շատ է գալիս: Ցամաքային կլիման ցամաքներից է առաջացել ինչպես մեր հանրապետությունը, իսկ ծովային կլիման առաջացել է ծովերից և օվկիանոսներից:
Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնայինում ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ են, իսկ միջերկրածովայինում ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Մուսսայիինի պատճառը մուսսոնային քամին է, իսկ միջերկրածովայինի պատճառը միջերկրական ծովի առափնյա շրջանն է:
Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։
Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`
Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։
Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։
Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։
Բուսահող
Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։
Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։
Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։
Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։
Գունավոր ծովեր
Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով, բացի Հարավային օվկիանոսից։
Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնացության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:
Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:
Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստատում ծովի անունը:
Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև: Կարմիր ծովն աշխարհի ամենատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական աշխարհն աղքատ է, սակայն առատորեն աճում են կարմրավուն ջրիմուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:
Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրության խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ
1․ Ինչ է ուսումնասիրում բնագիտությունը։
Ուսումնասիրում է խնամել բույսեր
2․ Ինչ առաձնահատկություններ ունեն կենդանի օրգանիզմները։
Խոսել, չտեսնել, շարժվել։
3․ Ինչ վիճակներով է հանդես գալիս ջուրը բնության մեջ։
Գալիս է, որ մարդիկ ծառավից չմեռնեն։ Ջուրը շատ կարևոր բան է խմելու։
4․ Ինչ են կենդանի և անկենդան մարմինները։
Կենդանի մարմիններ՝ ժայռ,արջ,նապաստակ,ձոր,գայլ
Անկենդան մարմիններ՝ քար,գրիչ,մատիտ,լուսին,արեգակ
5․ Ինչու պինգվինը և բևեռային արջը երբեք չեն հանդիպում։
Որովհետև տարբեր բևեռներում են գտնվում։
6․ Որ մայրցամաքում են գտնվում պարկավոր կենդանիները։
Ավստրալիա
7․ Ռուսաստանում ապրող ագռավը կհասկանա Հայաստան ապրող ագռավին։
Իմ կարծիքում ոչ, որովհետև Ռուսերը Հայերեն չեն հասկանում, բայց կհասկանան, եթե մի քանի Հայ Ռուսերեն խոսել։
8․ Որ մայրցամաքում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը, և որն է այն։
Եվրասիա, Եվերեստ 8848 մ բարձրությամբ
9․ Ինչու է սկյուռիկը մեկ տարում ավելիշատ ծառ տնկում քան մարդիկ։
Որովհետև սկյուռիկը ծառի մեջ է ապրում։
10․ Ինչու է կայծակից հետո ուժեղ ամպրոպ լինում։
Որովհետև հենց կայծակը խփում է, ամպը ջղայնանում է և ուժեղ ամպրոպ է լինում։
11․ Որոնք են հանգած, քնած և գործող հրաբուխները։
Հանգած-Վեզուվ, Սիփան
Քնած- Կազբեկ, Մասիս
Գործող-Էլբրուս, Սան Պեդրա, Կիլիմանջարո
12․ Ինչ տարբերություն գիտեք լեռնային և հարթավայրային գետերի միջև։
Նրանք արագ են հոսում:
13․ Որ մայրցամաքում կա ընդամենը մեկ գետ և մեկ լիճ։
Ավստրալիա։
14․ Ծիածանը երբ է առաջանում և ինչպես։
Իմ կարծիքում երբ անձրև է գալիս, դրանից հետո էլ արևանում է։
Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 17–18-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։
1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմութ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության արշավախմբի համար[2]։
Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (1856–1940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։
20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտական և խոր ուսումնասիրություն։ Ձայնատեղորոշման մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։
Եվրասիա
Եվրասիան աշխարհի առաջին մայրցամաքն է։ Ամենամեծ մայրցամաքն է, որովհետև Եվրոպան և Ասիան կպցրած կլինի Եվրասիա։ Գետերը թափվում են Հնդկական օվկիանոսն է, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս։ Ամենաբարձր գագաթը Ջոմոլունգման/Եվերեստն է, որը 8848 մ է։ Կղզին Արաբական թերակղզին է։ Ամենախոշոր լիճը Կապսից ծովը և ամենախորը Բայկալն է։
Աֆրիկա
Աֆրիկայի մեծությունը 30 մլ է և աշխարհի երկրորդ մայրցամաքն է։ Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը, 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայում կա ամենամեծ գագաթը, որը կոչվում է Կիլիմանջարոն է, որը 5895 մ բարձրությամբ է։ Աֆրիկայի գետերն են Կոնգոն, Նիգերը, Օրանժը և Վիկտորյա ջրվեժը։ Աֆրիկայում կա շատ կենդաննիներ
Հյուսիսային և Հարավային Ամերիկա
Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան 3-րդ և 4-րդ մայրցամաքն է։ Կան գեղեցիկ զբոսնելու տեղեր։ Հյուսիսային Ամերիկան ունի 580 միլիոն բնակչություն, մինչդեռ Հարավային Ամերիկան ունի 429 միլիոն բնակչություն: Կա արձան, որը կոչվում է Լիբերտի արձան։ Մարդիկ շատ են այս երկու մայրցամաքներում։
Անտարկտիդա
Դա է, աշխարհի ամենացուրտ մայրցամաքը և 5-րդն է, որը Անտարկտիդան է։ Անտարկտիդայում միայն ձյուն, սառցադաշտեր և կենդանիներ կան։ Անտարկդիտայում Ամառը քիչ է և ձմեռը շատ։ Ամտարկտիդայի կենդանիները 2 տեսակ են, արջեր և պինգվիններ։ Պինգվինները սիրում են ձուկ ուտել սառը գետից։
Ավստրալիա
Այս մայրցամաքներից վերջինը, Ավստրալիան։ Ավստրալիայի բնակչությունը 27մլ է։ Ավստրալիայում կան շատ կենդանիներ, բայց ամենաշատը սարդերն և կենգուրուներն են։ Ավստրալիայում նաև մի քանի սարդ մարդկանց տներում կան։
Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:
Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):
Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։
Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:
Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:երկրի ամբողջ տարածքը կազմում է 510մլն կմ է, որից ցամաքի տարածքը կազմում է 29 % ։Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Եվրսաիա ,Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:Օվկիանոսը ահռելի աղի ջրի զանգված է, ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70 %–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով ունենք 4 օվկիանոսներ ՝ Խաղաղ օվկիանոս , Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս ։
Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան
օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ)8848մամենախոշոր լիճը` Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը,մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը` Տիբեթը,ամենամեծ թերակղզին` Արաբական,ամենամեծ աշխարհագրական շրջանը` Սիբիրը,ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:Խմբային աշխատանք դպրոցումԵրկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում: