Մեծ գյուտարարը

Մեծ գյուտարարը

 Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

 Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել, և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

 – Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚- որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն 9 սպիտակել էին:

 Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում ու էլի լիքը հետաքրքիր բաներ: Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել: Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Ես կստեղծեի երազանքներ իրականացնող գնացք որը ավելի արագ է քան մեքենաներից։

  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծեի այն պիսի մեքենա որը շատ արագա քշում մնացած մեքենաներից։

  • Երազանքիդ մասին պատմի՛ր:

Ես կուզեի ունենալ հեռքադիդակներ որը ավելի մոտիկից է թողնում նայել։

Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ իսկական, երիտասարդ, շատ, թանկ, հետաքրքիր,

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ)

Գիրք- գիրք կարդած

Պանիր- ուղանկյանաձև պանիր

Գիտնական- խելացի գիտնական

Նավ- թանկ հավ

Անձրևանոց- հարմար անձրևանոց

Ջրաներկ- ջրիկ ջրաներկ

Լուսին- պայծառ լուսին


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *