Լեզվագործունեություն 03.02

  1. Բառերին այնպիսի մասնիկ ավելացրեք, որ դրանք շատանան:

Գունդ, տետր, գնդակ, մուկ, շուն, ձուկ, հայրիկ, ռուս, հայ, մարդ

Գնդեր,տետրեր,գնդակներ,մկներ,շներ,ձկներ,հայրիկներ,ռուսներ,հայեր,մարդիկ

2. Գտեք յուրաքանչյուր շարքի ավելորդբառը:

Ա. Բարի, հոգատար, մեքենա, կարմիր, լուսավոր:

Բ. Շոգել, շոգ, հազալ, արտասվել, հիշել:

Գ. Բժիշկ, քար, քայլող, տուն, պարկ:

Դ. Ծակոց, ցախանոց, գժանոց, աղբանոց:

3.  Գրեք մեկ բառով:

Գրքերը պահելու տեղ-գրապահարան

Լողանալու տեղ-բաղնիք

Սառը բաներ պահելու տեղ- սառնարան

Լվացվելու տեղ-լվացարան

Հանդերձները (հագուստները) փոխելու տեղ-հանդերձարան

Հիվանդներին պահելու տեղ- հիվանդանոց

Հավերին պահելու տեղ- հավանոց

Գազաններին պահելու  տեղ- գազանանոց

Ցախերը պահելու տեղ-ցախանոց

Աղբը պահելու տեղ-աղբանոց

Գժերին պահելու տեղ-գժանոց

4. Շարունակեք նախադասությունները:

Հայ զինվորները պաշտպանում են մեզ թշնամիներից:

Մարդիկ հերոսություն են անում, երբ պաշտպանում են հայրենիքը:

Հայրենիքը նրա համար է, որ սիրենք և պաշտպանենք մեր երկիրը:

Ամեն հայ գիտի, որ թշնամուն պետք է վախի մեջ պահել:

5 խմբի արտահայտություններիիմաստները գտեք Բ խմբում:

Ա. Հոգին փչել, լեղին ճաքել, սիրտ առնել, ականջ դնել: 

Բ. Համարձակվել, մեռնել, լսել, վախենալ: 

6. Գրեք տրված բառերին իմաստովհակառակ բառերր:
      ա/ Փակիչ              բացիչ
      բ/ քնել             արթնանալ
      գ/դանդաղ          արագ

      դ/ գիշեր         ցերեկ

7. Բառերն այնպես փոխեք, որ դրանքդառնան մեկ հատ:

Օրինակ՝ շատրվաններ-շատրվան

Դահուկներ, գրիչներ, տետրեր, մարդիկ, տղամարդիկ, կանայք, մորաքույրներ, մեքենաներ:

Դահուկ,գրիչ,տետր,մարդ,տղամարդ,կին,մորաքույր,մեքենա

8. Շարունակեք այսպես՝ հավհավիկ:

Շուն, թիթեռ, մուկ, ճուտ, աստղ, թաթ:

Շուն-շնիկ

Թիթեռ-թիթեռնիկ

Մուկ-մկնիկ

Ճուտ-ճուտիկ

Աստղ-աստղիկ

Թաթ-թաթիկ

Ի՞նչ մասնիկ ավելացրիք ու ի՞նչ իմաստ տվեցդա բառերին:

9. Շարունակեք այսպես

Օրինակ՝ Ո՞ւր ես այդպես շտապում, առվա´կ:

Ինչպե՞ս ես այդքան մեծացել,Արա՛մ:

Ինչո՞ւ ինձ հետ չես խաղում, Դավի՛թ:

Ինչքան փոքրիկ ես, Թիթեռնի՛կ:

Ի՜նչ ուրախ է ձեզ հետ, երեխանե՛ր:

Շա՜տ արագ եք վազում, տղանե՛ր:

10. Պատասխանեք հարցերին և լրացրեքնախադասությունները:

1.Ո՞ւմ շունն է հաչում:

Եվայի շունն է հաչում է:

2. Ինչպիսի՞ շունն է հաչում:

Փոքրիկ և սև շունն է հաչում:

3. Շունը ե՞րբ է հաչում

Շունը առավոտյան է հաչում:

4. Շունը որտե՞ղ է հաչում:

Շունը դասարանում  է հաչում:

5. Շունն ինչպե՞ս է հաչում:

Շունը կիսաձայն է հաչում:

6. Շունն ո՞ւմ վրա է հաչում:

Շունը երեխաների վրա  է հաչում:

11. Գրեք տրված բառերին իմաստովհակառակ բառերր:
      բարձրաձայն              ցածրաձայն
      հիշել           մոռանալ
      սկիզբ          ավարտ

      շշնջալ         գոռալ