Լինում է, չի լինում, մի մոռացկոտ դդում։ Այդ դդումը ունենում է ընկերներ, բայց նրանց անունները չի հիշում։ Մի օր ընկերների հետ որոշում է խաղ կազմակերպել, բայց չի հիշում նրանց անունները, որ խաղը կազմակերպի։ Նստում է ծառի տակ և լաց լինում։ Դդումին մոտենում է մի բժիշկ և հարցնում է ինչու է լացում։ Երբ իմանում է լացելու պատճառը, ասում է մի տխրիր, ես քեզ կտամ մի դեղ դու դա կխմես և կհիշես քո ընկերների անունը։ Այդ օրվանից շատ ուրախ խաղեր է կազմակերպում և էլ ոչինչ չի մոռանում։